Սույն կանոնները կարգավորում են narodolls.am-ից ձեռք բերված ձեռագործ տիկնիկների և խաղալիքների վերադարձի և փոխանակման կարգը՝ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի։
1. Պատրաստի տեսականուց գնված պատշաճ որակի ապրանքներ
Գնորդն իրավունք ունի վերադարձնել կամ փոխանակել պատրաստի տեսականուց ձեռք բերված պատշաճ որակի խաղալիքը ապրանքը ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե պահպանված են հետևյալ պայմանները.
Նշում․ Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում առաքման ծախսերը հոգում է գնորդը։
2. Անհատական պատվերով պատրաստված ապրանքներ
Համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10.1-ին հոդվածի՝ անհատական պատվերով պատրաստված տիկնիկներն ու խաղալիքները (օրինակ՝ գնորդի նախընտրած գույնով, չափով, հատուկ դիզայնով կամ անվանական գրությամբ) ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման, եթե դրանք պատշաճ որակի են և համապատասխանում են նախապես համաձայնեցված նկարագրությանը։
3. Վերադարձի ձևակերպման կարգը և գումարի վերադարձը