Սույն պայմանները սահմանում են NaroDolls ի կայքում պատվերների ձևակերպման, վճարման և առաքման կարգը։
1. Պատվերի ձևակերպում և վճարման կարգ
- Պատրաստի տեսականի. Պատրաստի տիկնիկների և խաղալիքների դեպքում պատվերը հաստատվում է ամբողջական վճարումից հետո (կամ առաքիչին կանխիկ վճարելու պայմանով՝ եթե կիրառելի է)։
- Անհատական պատվերներ. Անհատական պատվերների ընդունման և աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է կատարել կանխավճար՝ պատվերի ընդհանուր արժեքի 50%-ի չափով։ Մնացած գումարը վճարվում է պատվերի պատրաստ լինելուց հետո՝ մինչև առաքումը (կամ ստանալու պահին)։ Պատվերից հրաժարվելու դեպքում, երբ աշխատանքներն արդեն մեկնարկել են, կանխավճարը ենթակա չէ վերադարձի՝ որպես կատարված աշխատանքի և նյութերի փոխհատուցում։
- Վճարման եղանակներ. Կայքում վճարումներն իրականացվում են ArCa, Visa, MasterCard, Idram, Telcell համակարգերով կամ բանկային փոխանցմամբ։
2. Պատրաստման և առաքման ժամկետներ
- Պատրաստի ապրանքների առաքում. Պատրաստի տեսականու առաքումն իրականացվում է պատվերի հաստատումից հետո 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։
- Անհատական պատվերների պատրաստում. Ձեռագործ տիկնիկների պատրաստման ժամկետը կախված է աշխատանքի բարդությունից և կազմում է միջինում 5-14 աշխատանքային օր։ Հստակ ժամկետը համաձայնեցվում է գնորդի հետ նախապես։
3. Առաքման եղանակներ և արժեք
- ՀՀ մարզեր. Առաքումն իրականացվում է «Հայփոստ»-ի կամ այլ փոստային ծառայության միջոցով՝ 2-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Արժեքը՝ 500-1000 դրամ։ Գումարը ՝ 50,000 դրամից ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է
- Միջազգային առաքում. Հայաստանից դուրս առաքումն իրականացվում է «Հայփոստ»-ի փոստային ծառայություններով։ Արժեքն ու ժամկետները հաշվարկվում են ըստ նշանակման երկրի և ծանրոցի քաշի։