Գաղտնիության քաղաքականություն

NaroDolls-ը հարգում է ձեր գաղտնիությունը և պարտավորվում է պաշտպանել ձեր անձնական տվյալները՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի։

1. Հավաքագրվող տեղեկատվություն

Կայքում պատվեր ձևակերպելիս կամ մեզ հետ կապ հաստատելիս մենք կարող ենք հավաքագրել հետևյալ անձնական տվյալները.
  • Անուն, ազգանուն
  • Առաքման հասցե
  • Հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե
  • Պատվերի մանրամասներ և նամակագրություն

Նշում․ Մենք չենք հավաքագրում և չենք պահպանում ձեր բանկային քարտի տվյալները։ Առցանց վճարումներն իրականացվում են բացառապես պաշտպանված վճարային համակարգերի միջոցով։

2. Տվյալների օգտագործման նպատակը

Ձեր տրամադրած տվյալներն օգտագործվում են բացառապես հետևյալ նպատակներով.
  • Պատվերների մշակում, պատրաստում և առաքում։
  • Պատվերի ընթացքի վերաբերյալ ձեզ հետ կապ հաստատում։
  • Հաշվապահական և հարկային փաստաթղթերի (ՀԴՄ, էլեկտրոնային հաշիվ) ձևակերպում։
  • Սպասարկման որակի բարելավում։

3. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

Մենք չենք վաճառում, չենք փոխանակում և չենք փոխանցում ձեր անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է պատվերի կատարման համար (օրինակ՝ առաքման ծառայությանը ձեր հասցեն և հեռախոսահամարը տրամադրելը) կամ պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ։

4. Ձեր իրավունքները և կապը մեզ հետ

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի տեղեկանալ ձեր մասին պահպանվող տվյալներին, պահանջել ուղղել կամ ջնջել դրանք։ Անձնական տվյալների հետ կապված հարցերով կարող եք դիմել մեզ՝ գրելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 93 945987, +374 99 945987 հեռախոսահամարներով