Հայուհի ավանդական հագուստով՝ որ զարդարված է ձեռագործ ասեղնագործությամբ, կարող Է թե գեղեցկացնել ձեր ինտերիերը՝ փոխանցելով հայկական էթնիկ մթնոլորտը, թե լինել լավ ընկեր ձեր բալիկի համար։ Հագուստները հանվում են։
Հագուստի համալիրը բաղկացած է ասեղնագործ բամբակե տաբատ-ներքնազգեստից, ասեղնագործ զգեստից, ասեղնագործ թավշյա գոգնոցից։
Գլխի հարդարանքը՝ թավշյա կտորից կարված և ասեղնագործած ճակատնոց զարդարված կոպեկներով և շիֆոնե ասեղնագործ քող։ Հասակը՝ 48սմ
Օգտագործված նյութեր՝ բամբակյա և արհեստական կտորներ, թավշյա կտորներ, շիֆոն, սինտեպոն
25 000 AMD